Սիրիայում սպանվել է ռուսաստանցի ռազմական խորհրդատու Ալեքսեյ Բուչելնիկովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, փոխգնդապետը սպանվել է զինյալների դիպուկահարի՝ սիրիական կառավարական ուժերի վրա արձակած կրակոցից։
Բուչելնիկովին հետմահու պետական մրցանակ է շնորհվել։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Սիրիայում պատերազմի մեկնարկից մինչև 2015-ի սեպտեմբերը մոտ 30 ռուսաստանցի զինծառայող է զոհվել։