Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում։
Ըստ ադրբեջանական APA գործակալության, զորավարժությունները մեկնարկել են այսօր՝ մայիսի 1-ին և կշարունակվեն մինչև մայիսի 5-ը։
Զորավարժությունների հիմնական նպատակն է փորձի փոխանակման միջոցով բարելավել երկու երկրների զինված ուժերի կառավարումը, բարձրացնել մարտական պատրաստվածության աստիճանը։