Սիրայի մայրաքաղաք Դամասկոսում՝ օդանավակայանին հարակից տարածում, հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, պայթյունի ձայնը լսվել է Դամասկոսի ողջ տարածքով։
Լիբանանյան հեռուստաալիքը, որն առնչություն ունի սիրիական կառավարությանն աջակցող «Հըզբոլա» շարժման հետ, հայտարարել է, որ պայթյունը հավանաբար տեղի է ունեցել իսրայելական օդուժի հարվածներից։ Իսրայելի զինված ուժերի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը։
Նախնական տվյալներով՝ պայթյունը միայն նյութական վնասներ է պատճառել, մարդկային զոհեր չկան։