Մատչելիության հղումներ

«Լայրբիրդ» տեխնոլոգիան կարող լսել և կրկնօրինակել ցանկացած ձայն 1 րոպեում


Մոնրեալի համալսարանում ստեղծվել է ձայնի սինթեզման նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս կատարելապես կրկնօրինակել ցանկացած մարդու ձայն՝ ձեռքի տակ ունենալով վերջինիս ձայնի մոտ մեկ րոպե տևողությամբ ձայնագրություն: Համալսարանի Սովորող ալգոռիթմերի լաբարատորիայի ներկայացուցիչների պնդմամբ, «Լայրբիրդ» (Քնարահավ) անվանումը ստացած տեխնոլոգիան թույլ է տալիս, վերլուծելով նախապես տրամադրված ձայնագրությունը, վերարտադրել ձայնը և արտաբերել ցանկացած նախադասություն:

Գիտնականները ներկայացրել են նաև ձայնագրության օրինակ, որից դատելով՝ տեխնոլոգիան դեռևս հեռու է կատարելությունից, սակայն այն կարողանում է բավական ճշգրտորեն վերարտադրել ձայնը այնպես, որ լսողները կարող են կռահել, թե ում է այն կրկնօրինակում: Ձայնագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Լայրբիրդի» թիմը ընդունում է, որ իրենց տեխնոլոգիան որոշակի էթիկական խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ այն ճանապարհ է բացում «կեղծիքների և մարդու ինքնությունը գողանալու» համար, և որ այս և նմանատիպ տեխնոլոգիաների պատճառով շատ շուտով ձայնագրությունը կդադրի հավաստի փաստական ապացույց համարվել:

XS
SM
MD
LG