Այսօր առավոտյան Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Պատարագին, որ մատուցվել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ, ներկա են գտնվել շուրջ հարյուր հայեր։
Արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է եկել խոսքով, որի ընթացքում երախտագիտությամբ հիշատակել է Թուրքիայի նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը։