Նախնական տվյալներով, կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը հաղթում է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 23 տոկոսը, երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ձայների 22.5 տոկոսով: Նրանց հաջորդում է պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, ձայների 20 տոկոսով: Ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը ընտրողների ձայների 19 տոկոսն է ստացել:
Հանրապետական սենատոր Կարուչին հայտարարել է, որ ընտրություններին նախնական արդյունքները դրական չեն Ֆրանսուա Ֆիյոնի համար: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում կատարելով Բելգիայի հանրային հեռարձակողին:
Այսպիսով, նախնական տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: