ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիտորինգային առաքելության պարեկախումբը պայթել է ականի վրա Արևելյան Ուկրաինայում։ Առաքելության մեկ ներկայացուցիչ մահացել է, մեկը վիրավոր է։
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարարության Սեբաստյան Կուրցը։ Թվիթերի իր էջում նա գրել է, որ Ուկրաինայից ողբերգականա լուր է ստացվել․ հատուկ մոնիտորինգային առաքելության պարեկախումբը պայթել է ականի վրա:
Կուրցը նաև հայտարարել է, որ պայթյունի հետևում կանգնածները պետք է պատասխանատվության ենթարկվեն։