Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։
Ըստ ադրբեջանական APA գործակալության, Ալիևը գոհունակությամբ հիշել է Բելգիա կատարած իր այցը և նշել, որ այդ այցի ընթացքում արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել, մասնավորապես՝ մեկնարկել են Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագրի վրա աշխատանքները, ինչը նա համագործակցության զարգացման առումով կարևոր քայլ է որակել։
Կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության, շփման գծում տիրող իրավիճակի, բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։