Մատչելիության հղումներ

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը մեկնել է Աֆղանստան


Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթեր, արխիվ
Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթերը երեկ մեկնել է Աֆղանստան։

Նա Քաբուլ է ժամանել ԱՄՆ-ի զինանոցի ամենահզոր ոչ-միջուկային ռումբը Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից օգտագործվող թունելների վրա կիրառելուց մի քանի օր հետո։ Նշենք, որ ռումբի պայթյունից մոտ 100 զինյալ է զոհվել։

ՄըքՄասթերը Քաբուլում է՝ «քննարկելու Աֆղանստանում Թրամփի վարչակազմի քաղաքականության վերանայման հարցը»։

Աֆղանստանի նախագահի խոսնակը Թվիթերում գրել է, որ Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթերը և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին քննարկել են երկկողմ կապերին, անվտանգությանը, հակաահաբեկչությանը, բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG