Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից օգտագործվող թունելների վրա երեկ Միացյալ Նահանգների կիրառած ամենահզոր ռումբի պայթյունից 36 զինյալ է զոհվել։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ գործողությանը նախապատրաստվել են ամիսներ շարունակ։ Ըստ Պենտագոնի, ամերիկացի զինվորներն այն համաձայնեցրել են Աֆղանստանի իշխանությունների հետ։ Պենտագոնի տվյալներով՝ զոհերի թվում խաղաղ բնակիչներ չկան։
Նշենք, որ GBU-43 ռումբն անվանում են «բոլոր զենքերի մայր», այն կշռում է գրեթե տասը տոննա, որից ութը միայն պայթուցիկ նյութերն են։ Դրա հզորությունը համարժեք է 11 տոննա տրոտիլին։ Ռումբն ամբողջությամբ ավերում է 150 մետր շառավղով տարածքը, մասնակի ավերածություններ է անում կես կիլոմետր շառավղով։