Մատչելիության հղումներ

«Յուքոմ». Տեղամասերում տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում


Մամուլում տեղ գտած ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումներին ի պատասխան, «Յուքոմ» ընկերությունը հայտարարել է, թե ընկերությունը պատասխանատու է միայն կապի հասանելիության ծառայության ապահավման համար:

«Ընտրատեղամասերում անցկացված կապի հասանելիության ծառայությունը գործում է անխափան, «Յուքոմ» ընկերությունը պատասխանատու է միայն այս ծառայության ապահավման համար, իսկ այլ հարցերը, կապված, օրինակ՝ տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետևելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ, դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից և ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից։

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով՝ ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետևում են կապի սահուն տրամադրման ընթացքին և ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի»,- նշված է «Յուքոմի» տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG