Շոտլանդիայի խորհրդարանն ընդունեց կրկին անկախության հանրաքվե անցկացնելու առաջարկը: Շոտլանդիայում համաձայն չեն Միացյալ Թագավորության՝ Եվրամիությունից դուրս գալու որոշմանը:
Հիշեցնենք, 2014 թվականին Շոտլանդիան անցկացրել էր հանրաքվե: Այն ժամանակ անկախության կողմնակիցները պարտվեցին՝ շոտլանդացիների 55 տոկոսը Միացյալ Թագավորության կազմում մնալու համար քվեարկեց: