Մոսկվայի կենտրոնում գտնվող Պուշկինի հրապարակից ոստիկաններն այսօր հակակոռուպցիոն երթի ավելի քան 130 ակտիվիստի է բերման ենթարկել։
«Մեդուզա» պարբերականի փոխանցմամբ, բերման ենթարկվածների թվում է նաև The Guardian-ի թղթակիցը։
Ակտիվիստները հայտարարում են, որ ոստիկանները մահակներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։ «Մեդուզան» հաղորդում է ոստիկանների կողմից արցուքանբեր գազի կիրառման մասին։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել էր ցույցերի կազմակերպիչ, ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։