Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնել են հարաբերությունները և միասին աշխատում են տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ պաշտոնական Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Ղրիմի հարցում: