Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու՝ Եվրամիության որոշումն ափսոսանք է հարուցում, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ մինսկյան համաձայնությունները չեն կատարվում Կիևի պատճառով։
«Կիևը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները տվյալ փաստաթղթի շրջանակներում», - ասել է Զախարովան՝ հավելելով. - «Ռուսաստանի պատասխան արգելքները ևս կգործեն, բայց դա մեր ընտրությունը չէ»։
Եվրոպական Միությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի թերակղզու բռնակցման կապակցությամբ: Պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց և 37 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: