Մատչելիության հղումներ

WikiLeaks-ը հազարավոր փաստաթղթեր է հրապարակել ԿՀՎ-ի հաքերային գործիքների մասին


Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks կայքը մարտի 7-ին հրապարակել է հազարավոր փաստաթղթեր, պնդելով, որ դրանք վերցված են Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության Կիբեր հետախուզության բաժանմունքից և ամերիկյան կիբերլրտեսական, հաքերային գործիքակազմի մաս են կազմում:

WikiLeaks-ի հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ ԿՀՎ-ի հաքերային գործիքները կարող են թիրախավորել iPhone, Android հեռախոսները և Smart հեռուստացույցները, համակարգչային Windows, OSx, Linux օպերացիոն համակարգերը, ցանցային երթուղիչները (routers): Փաստաթղթերում նաև կան տարբեր օպերացիոն համակարգերի անվտանգության խոցելիությունների նկարագրություններ (zero day vulnerability), որոնք թույլ են տալիս կոտրել և հաքերի վերահսկողության տակ առնել iPhone և Android հեռախոսները: Բացի այդ, WikiLeaks-ի պնդմամբ, ԿՀՎ-ի հաքերները մեթոդներ են մշակել գրեթե բոլոր հակավիրուսային ծրագրերի պաշտպանությունը շրջանցելու համար:

ԿՀՎ-ն հրաժարվել է հաստատել կամ հերքել փաստաթղթերի իսկությունը, սակայն դրանք ուսումնասիրած կիբերանվտանգության մասնագետների կարծիքով WikiLeaks-ի պնդումները համապատասխանում են իրականությանը:

XS
SM
MD
LG