Հայտնի երգիչ, հեղինակ, երգիծաբան և դերասան Մարսել Կեորոգլյանը դատարանի փակ քվեարկության արդյունքով դարձավ Ուրուգվայի կառնավալի գլխավոր դերակատար՝ ստանալով բարձրագույն պարգևը ժողովրդական արվեստի այս ժանրում:
Կեորոգլյանը հաճախել է Ուրուգվայում գործող հայկական վարժարաններ, նա միշտ իր մասնակցությունն է բերում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին:
Ուրուգվայում կառնավալը ժողովրդական արվեստի գլխավոր տոնն է, որը տևում է երկու ամիս: