Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը վերադարձել է Վրաստան: Նրան անցյալ շաբաթ վիրահատել էին Բեռլինում:
Հիշեցնենք, Վրաստանի գլխավոր դատախազությունը Իլյա երկրորդին ցիանիդով թունավորելու կասկածանքով ձերբակալել է նրա ամենավստահելի անձանցից մեկը համարվող՝ պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար հայր Գիորգի Մամալաձեին: