Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեից։ Այդ մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հանրաքվեի վերաբերյալ հայտարարել են, մասնավորապես, որ դրա արդյունքները «ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»։