Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը մեկնել է Միացյալ Նահանգներ


Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձե, արխիվ
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձե, արխիվ

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։

Ջանելիձեն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ամերիկացի սենատորների, նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հետ։

Ըստ Վրաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, կողմերը կքննարկեն վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG