Սան Ֆրանցիսկոյի շրջանային վերաքննիչ դատարանը ավարտեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի վերաբերյալ լսումները՝ առանց որոշումը հրապարակելու: Դատարանը հայտարարեց, որ վճիռը կհրապարակի հնարավորինս շուտ:
Հիշեցնենք, ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջում է բեկանել Սիեթլի դաշնային դատավորի որոշումը, որով կասեցվում է նախագահ Թրամփի հրամանագիրը՝ ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ: