Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Անցած մեկ օրում շփման գծում արձանագրվել է լարվածության աճ


ԼՂ ՊԲ զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ, որից 22-ը՝ հրանոթներից, 25-ը՝ ականանետերից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG