Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 25 անգամ, արձակվել է 280 կրակոց


Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 30 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG