Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելել է առաջնագծում տեղակայված ստորաբաժանումներ, «դիտարկել հակառակորդի դիրքերը»։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը:
Ըստ հաղորդագրության՝ Հասանովին զեկուցել են տարածքում օպերատիվ իրավիճակի մասին։
Հանդիպելով ստորաբաժանումների ղեկավարների հետ, Հասանովը հետաքրքրվել է զինծառայողների ռազմական և բարոյահոգեբանական վիճակով, սոցիալ-կենցաղային պայմաններով: