Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը թույլատրում է «Գրին քարտ» ունեցողների մուտքը երկիր


ԱՄՆ վարչակազմը թույլատրել է «Գրին քարտ» ունեցողների մուտքը երկիր։ Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ կառավարությունը նման ճշգրտում է արել ներգաղթի սահմանափակումների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի մեջ։

Ըստ հրամանագրի, հիշեցնենք, 90 օրով դադարեցվել է ներգաղթը մահմեդական 7 պետություններից՝ Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից, ինչպես նաև 120 օրով մուտքի արգելանք սահմանվել փախստականների համար ցանկացած երկրից: Սահմանափակումը տարածվում էր նաև նրանց վրա, ովքեր վերոնշյալ երկրների քաղաքացիներ էին, սակայն ունեին ԱՄՆ մուտքի արտոնագիր և «Գրին քարտ»։

Նախընտրական շրջանում Թրամփը մուսուլմաններին անվանել էր «սպառնալիք ԱՄՆ-ի համար» և կոչ արել արգելել նրանց մուտքը երկիր, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։ Ավելի ուշ Թրամփի կողմնակիցները հայտարարեցին, որ խոսքը ոչ բոլոր մահմեդականների մասին է, այլ ծայրահեղ իսլամիստների, ովքեր փորձում են մուտք գործել ԱՄՆ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG