Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Berliner Morgenpost-ում հրապարակված հարցազրույցում ասել է, որ իր երկրում հանրաքվե կանցկացվի՝ ՆԱՏՕ մուտք գործելու հարցով։
Պորոշենկոն նշել է, որ չորս տարի առաջ ուկրաինացիների ընդամենը 16 տոկոսն էր կողմ ՆԱՏՕ մուտք գործելուն, իսկ այսօր այդ թիվը հասել է 54-ի։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ՆԱՏՕ մուտք գործելը Ուկրաինայի ռազմավարական նպատակն է։
Դեռ 2014 թվականին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ՆԱՏՕ մուտք գործելու Ուկրաինայի ցանկությունը կբերի Ռուսաստանի համապատասխան արձագանքին։
«Այս որոշումը բացասական հետևանքներ կունենա, և մեր երկիրը ստիպված կլինի արձագանքել», - Թվիթեր սոցիալական ցանցի իր էջում գրել էր Ռուսաստանի վարչապետը։