Մատչելիության հղումներ

Մերկելը կմեկնի Թուրքիա


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 2-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, սա Մերկելի առաջին այցն է Թուրքիա 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։

Նախատեսվում է, որ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, կայցելի Թուրքիայի խորհրդարան։

Այլ հարցերի թվում՝ կանցլերը Թուրքիայում կքննարկի նաև փախստականների խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG