Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ գերագույն դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Վճռաբեկ դատարանի դատավոր Նիլ Գորսաչի թեկնածությունը։
Ներկայացնելով Գորսաչին՝ Թրամփը հայտարարել է, որ նա երկրի ամենահարգված ու բարձրակարգ դատավորներից մեկն է։ «Նա այն մարդ է, ում կարիքը մեր երկիրն ունի։ Նրա կարիքը շատ ունենք՝ երկրում օրենքի և արդարության գերակայությունն ապահովելու համար», - ասել է Թրամփը։
Եթե Սենատը հաստատի նրան այդ պաշտոնում, ապա Գորսաչը կփոխարինի Անտոնին Սկալիային, ով վախճանվել է անցյալ տարվա փետրվարին։