Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Ըստ աղբյուրի, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ հանդիպումը տեղի կունենա անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում։
«Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։ Ես իմ համաձայնությունը տվել եմ», - ասել է Մամեդյարովը։