Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ներգաղթյալների վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունը արմատապես փոխող փաստաթղթեր է ստորագրելու, այդ թվում՝ փախստականների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես սահմանափակելու, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի, Իրանի ու մի շարք այլ մահմեդական երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին:
Երեկ Թրամփը Թվիթերում գրել էր․ - «Ազգային անվտանգության համար վաղը մեծ օր է լինելու»: