Ռուսական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Մոսկվա։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այցի շրջանակներում Մամեդյարովը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցեր՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների վրա։