Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դուրս է գալիս Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագրից


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տալիս հրամանագրի տեքստը, Վաշինգտոն, 23-ը հունվարի, 2017թ.
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տալիս հրամանագրի տեքստը, Վաշինգտոն, 23-ը հունվարի, 2017թ.

Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցությունից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին։

ԱՄՆ նախագահը հրամանագիրը ստորագրել է Սպիտակ տան Օվալաձև սրահում՝ լրագրողների ներկայությամբ։

Դեռ նոյեմբերին Թրամփը հայտարարել էր, թե պաշտոնավարման առաջին իսկ օրը չեղյալ է հայտարարելու ԱՄՆ-ի մասնակցությունն այս համաձայնագրին:

Փաստաթղթով Խաղաղ օվկիանոսի ավազանում գտնվող 12 պետություններ ազատ առևտրի գոտի են ստեղծել, ինչը, ըստ Թրամփի, հանգեցնելու է աշխատատեղերի հետագա կրճատմանը Միացյալ Նահանգների տարածքում:

«Այս համաձայնագիրը մեր երկրի համար կարող է աղետի վերածվել», - նոյեմբերին YouTube-ում տեղադրված իր ուղերձում ասել էր Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG