Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կրճատել է ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգի ազատազրկման ժամկետը՝ 35-ից դարձնելով 7 տարի:
Մենինգը մեղադրվում է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր տեղեկատվական արտահոսքը կազմակերպելու համար: Նա սկանդալային WikiLeaks կայքին էր փոխանցել ավելի քան 700 հազար գաղտնի փաստաթղթեր, տեսագրություններ և այլ տվյալներ, նշում է Reuters լրատվական գործակալությունը: