2014 թվականի մարտի 8-ին Հարավ-Չինական ծովում` Վիետնամի օդային տարածքում անհետացած «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-777» օդանավի որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Associated Press-ը, վկայակոչելով որոնողական աշխատանքները համակարգող կենտրոնը, նշում է, որ այդ աշխատանքներն արդյունք չեն տվել, օդանավում եղած 239-ը անձինք անհետացել են։
Որոնողական աշխատանքներ են տարվել 120 հազար քառակուսի կիլոմետր շառավիղով, ծախսվել է 160 միլիոն դոլար, Հնդկական օվկիանոսի տարբեր շրջաններում հայտնաբերվել են ընդամենը մի քանի բեկորներ։ Փորձագետները հաստատել են, որ ափին հայտնաբերված բեկորներից միայն երեքն են կապված անհետացած օդանավի հետ։
Հիշեցնենք, Կուալա-Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող օդանավի հետ կապը ընդհատվել է վայէջքից մոտ 90 րոպե առաջ: