Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը ժամանել է Կիև


Ջո Բայդենի և Վլադիմիր Գրոյսմանի հանդիպումը, Կիև, 16-ը հունվարի, 2017թ.
Ջո Բայդենի և Վլադիմիր Գրոյսմանի հանդիպումը, Կիև, 16-ը հունվարի, 2017թ.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններ վարելու և Վաշինգտոնի աջակցությունը հայտնելու համար։

Այցի առիթը ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է։

Արդեն կայացել է ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ, որին հաջորդելու է Բայդեն-Պորոշենկո հանդիպումը։

Ուկրաինայից հետո Բայդենը կայցելի շվեյցարական Դավոս քաղաք՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG