ՏԱՍՍ-ը, վկալակոչելով Ас-Сумария հեռուստաընկերությունը, հաղորդում է, որ Իրաքի հատուկ ուժերն ու ոստիկանական ջոկատները վերահսկողություն են հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի արևելյան հատվածի 90 տոկոսի նկատմամբ։
«Մոսուլի հյուսիսային շրջանում կան փոքր տարածքներ, որտեղ դեռ ծայրահեղականներ կան», - ասել է Իրաքի Զինված ուժերի միացյալ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Յահըյա Ռասուլը։