Փարիզում այսօր մեկնարկել է Մերձավոր Արևելքի հարցով միջազգային համաժողովը։
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, հաղորդում է, որ համաժողովին մասնակցում են մոտ 70 երկրների պատվիրակություններ։
Ըստ աղբյուրի, Ֆրանսիա կժամանեն նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ՄԱԿ, ԵՄ ներկայացուցիչներ։
Սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը:
Նշենք, որ առաջին անգամ 1980 թվականից ի վեր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) 2016 թվականի դեկտեմբերի 23-ին բանաձև է ընդունել, որով Իսրայելից պահանջել է վերջ տալ Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի ստեղծման քաղաքականությանը:
Բանաձևին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 անդամները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը ձեռնպահ է քվեարկել:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բանաձևան «ամոթալի» է որակել: