Քուվեյթի անվտանգության ուժերը Սալալայից Քյոլն թռչող գերմանական Eurowings ընկերությանը պատկանող օդանավում ռումբ չեն հայտնաբերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով KUNA լրատվական գործակալությունը։
Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը KUNA գործակալությանն ասել է, որ օդանավում եղել է 299 մարդ, նրանց տարհանելուց հետո, սակրավորները ստուգել են օդանավն ու այնտեղ ռումբ չեն հայտնաբերել։
Ավելի վաղ Al Rai թերթը հաղորդել է, որ օդանավի անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել, երբ ուղևորներից մեկից կասկածելի առակա է ստացել։ Այդ մասին անձնակազմը հաղորդել է Քուվեյթի օդանավակայան և խնդրել անհետաձգելի միջոցներ ձեռնարկել՝ ուղևորների անվտանգությունն ապահովվելու համար: