Մատչելիության հղումներ

Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ ԱՄԷ 5 դիվանագետ


Քանդահարում տեղի ունցած պայթյունից վիրավորվածները հիվանդանոցում, 11-ը հունվարի, 2017թ.
Քանդահարում տեղի ունցած պայթյունից վիրավորվածները հիվանդանոցում, 11-ը հունվարի, 2017թ.

Երեկ Աֆղանստանի Քանդահար քաղաքում Ընդունելությունների տան մոտ տեղի ունեցած պայթյունից 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) 5 դիվանագետներ, ովքեր Ընդունելությունների տանը տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների և օտարերկրյա դիվանագետների հետ մասնակցում էին նիստի։

18 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանն ու Քանդահարի նահանգապետը։

Արաբական Միացյալ Էմիրություններում եռօրյա սուգ է հայտարարվել։

Որևէ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Թալիբները հերքում են իրենց ներգրավվածությունը այդ հարձակման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG