Սերբիան Ֆրանսիայից պահանջում է արտահանձնել Կոսովոյի նախկին վարչապետին:
Պաշտոնական Բելգրադը պնդում է, որ նախկին դաշտային հրամանատար Ռամուշ Հարադինայն ու նրա ղեկավարությամբ գործած ջոկատները 1998-1999 թվականներին Կոսովոյում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել: