Մատչելիության հղումներ

Էլեկտրամոբիլների անվճար կայանման մասին որոշման նախագիծ կմշակվի


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին:

Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:

XS
SM
MD
LG