«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում շրջաառվող տեղեկությունները, թե ՏՈւ 154 օդանավը կործանվել է օդաչուի սխալի պատճառով։
Նախարարությունը նշել է, որ հետաքննությունը շարունակվում է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՏՈւ 154 օդանավը կործանվել է դեկտեմբերի 25-ին։ Օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան նվագախմբի արտիստներ և ռուսաստանյան լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ։ Նվագախումբն ուղևորվում էր։ Հմեյմիմ ռազմակայան՝ տոների կապակցությամբ շնորհավորելու ռուսաստանցի զինծառայողներին։