Մատչելիության հղումներ

«Ինտերֆաքս». Նախնական տվյալներով՝ ՏՈւ 154-ի վթարի պատճառը տեխնիկական է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ ստեղծվել է ավիաաղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով, որը գլխավորում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով հանձնաժղովի իր աղբյուրը, նշում է, որ ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով։

«Դիտարկվում են կործանման պատճառների տարբեր վարկածներ։ Նախնական տվյալներով՝ այն տղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով։ Ահաբեկչության վարկածը գրեթե բացառվում է։ Անհավանական է նաև օդաչուների սխալի վարկածը, քանի որ նրանք փորձառու օդաչուներ էին։ Ինչ վերաբերում է տարածքում եղանակային պայմաններին, ապա թռիչքի համար այն բարենպաստ էր», - ասել է աղբյուրը։

Այսօր առավոտյան, հիշեցնենք, կործանվել է Սոչիից Սիրիա թռչող Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՏՈւ 154 օդանավը։ Օդանավում եղել է 92 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG