Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սոչիում կործանված ՏՈւ 154 օդանավի ուղևորների ցուցակն ու անձնակազմի անդամների անունները։
Օդանավում եղել են անձնակազմի 8 անդամներ, Ալեքսանդրովի անվան նվագախմբի 64 արտիստներ, 9 լրագրողներ, 8 զինծառայողներ և 2 քաղծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստ, հայտնի բարերար, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան։ Նա, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, դեղամիջոցներ էր տանում Լաթաքիայի համալսարանական հիվանդանոցի համար։