Ուկրաինայի իշխանությունները մեկ գրիվնայով (18 դրամ 36 լումա) գնեցին երկրի խոշորագույն՝ PrivatBank-ը։
Բաժնետոմսերի վաճառքի և սեփականատերերի փոփոխության ամբողջ գործընթացը կատարվել է 72 ժամվա ընթացքում։
Բանկի հիմնական բաժնետերը միլիարդատեր, օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին էր, ով խնդիրներ ունի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։
Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարը հայտարարել է, որ PrivatBank-ն անվճարունակ էր և անցել էր Ֆինանսների նախարարության վերահսկողության տակ:
Պորոշենկոն ողջունել է PrivatBank-ի ազգայնացումը, նշելով, որ նախկին վիճակը վտանգ էր ներկայացնում ողջ բանկային համակարգի համար: