Ազգային ժողով այսօր կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Նախատեսված է, որ տեղի կունենա զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով քաղաքացիներից 1000-ական դրամ հավաքագրելու օրենսդրական նախագծի քվեարկությունը:
Նշենք, որ երեկ օրենսդրական նախագծի քննարկումը խորհրդարանում ընդդիմադիրների միջև աննախադեպ բանավեճի պատճառ էր դարձել: