Մոտ մեկ միլիոն մարդ էր հավաքվել Կուբայի մայրաքաղաք Հավանայի Հեղափոխության հրապարակում՝ հարգանքի տուրք մատուցելու երկրի երկարամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին:
Արարողությանը մասնակցել են նաև 50 երկրների պատվիրակություններ:
Երկիրը կես դար ղեկավարած Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ Կուբայում 9-օրյա սուգ է հայտարարված: