Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջիկա համագումարի ընթացքում կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխություններ կլինեն: Երեկ ուշ երեկոյան իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին հայտարարել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
ՀՀԿ համագումարը նախատեսված է նոյեմբերի 26-ին, գլխավոր ինտրիգն է, թե ովքեր են գլխավորելու ապրիլին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը: