Մատչելիության հղումներ

ՄՕԿ-ը որակազրկել է Հռիփսիմե Խուրշուդյանին․ նա պետք է վերադարձնի օլիմպիական մեդալը


Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերում
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերում

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է հայաստանցի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանին 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ-թեստը չանցնելու համար:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Խուրշուդյանը բրոնզե մեդալակիր էր դարձել: Նա ստիպված կլինի վերադարձնել մեդալը: 29-ամյա ծանրամարտիկի անալիզների մեջ հայտնաբերվել են արգելված տուրինաբոլ և ստանոզոլ նյութերը:

Կոմիտեն որակազրկել է ևս 11 մարզիկների՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Վրաստանից և Ղազախստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG