Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկա օրերին կհամալրի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շարքերը:
Երեկ երեկոյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը Սարգսյանը հայտնել է, որ առաջիկա օրերին իշխող կուսակցությանն անդամակցության դիմում է ներկայացնելու: